.png)
Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, գլուխները պիտի կախեն ամոթից, աֆրիկյան ամենաքնձռոտ երկրի մակարդակից ցածր վարքագիծ է. Ամստերդամը՝ կառավարությանը (Տեսանյութեր)
Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է և նրանք դա շատ լավ գիտակցում են. հրավիրված ասուլիսին հայտարարեց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով փողերի լվացման նոր մեղադրանքին։
«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմները օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին նստեցնելու համար։ Հունիսին 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ Վերաքննիչ դատարանը առաջին նման մեղադրանքը ներկայացնելու դեպքում չի ընդունել, քանի որ հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել։
«Կառավարությունը փորձում է Կարապետյանի վարկանիշը գցել և դա անում են, որովեհտև վախենում են գալիք ընտրություններից և վարչապետի վայելած ժողովրդականությունից։ Նրա վայելած ժողովրդականությունը նույն աստիճան է, ինչ Օտտավայում ձմեռը, ինչ կարողանում է անում է մարդը»,-նշեց նա։
Փաստաբանը նկատեց, որ շատ երկներում է որպես փաստաբան ընդդիմադիրների շահերը պաշտպանել. «Նույնիս տանզացիաները կամաչեին Կարապետյանի պես քրեական գործ ունենալ։ Վարչակազմը պետք է գլուխները կախի ամոթից, աֆրիկյան ամենաքնձռոտ երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»։