«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
14/10/2025 19:10

«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Դատարանը քննում է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում են հավաքված Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, որոնք պահանջում են ազատ արձակել նրան։ Այստեղ է նաև «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Մեծ ակնկալիքներ դատարանից նա չունի։

«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը՝ հավելելով՝ սրան զուգահեռ բարձրանում է երկրում տիրող անարդարության դեմ բողոքի հասարակական ալիքը։

Շաբաթվա վերջում մեծ հանրահավաք և մեծ քայլերթ է լինելու, իշխանությունները կհամոզվեն՝ բողոքի ահագնացող այս ալիքը չեն կարողանալու կանգնեցնել։