.jpg)
Ադրբեջանը բարիդրացիական քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ. Մուստաֆաև
Ադրբեջանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Այս աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Ադրբեջանին զարգացնել հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ։ Ադրբեջանը բարիդրացիական քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս հարաբերությունները բազմակողմանի և լայն են», - նշել է նա։