.jpg)
14/10/2025 11:04
Էրդողանը կարող է օգնել ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը, Պուտինը նրան հարգում է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում։
«Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող ասել Ուկրաինայի մասին։ Բայց Պուտինը հարգում է նրան, և նա իմ ընկերն է»,-ասել է Թրամփը՝ Շարմ էլ Շեյխից վերադառնալիս։