ԵՄ-ն ցանկանում է խստացնել անօրինական միգրացիայի դեմ միջոցառումները
14/10/2025 12:55

ԵՄ-ն ցանկանում է խստացնել անօրինական միգրացիայի դեմ միջոցառումները

ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կքննարկեն միության ներսում միգրացիոն օրենսդրության խստացման հարցը, սակայն երկրների միջև առկա «խորը տարաձայնությունները» կարող են խոչընդոտել որոշման ընդունմանը։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times-ը։

«Միգրացիայի մասին դիրեկտիվի շրջանակներում ամենաքաղաքական առումով զգայուն հարցը ԵՄ մեկ այլ երկրի կողմից միգրանտի արտաքսման մասին որոշման պարտադիր ճանաչման հարցն է։ 

Որոշ երկրներ, ինչպիսիք են Շվեդիան և Գերմանիան, պաշտպանում են այլ պետությունների կողմից ապաստան խնդրողներին արտաքսելու որոշումների կամավոր ճանաչումը, մինչդեռ մյուսները դեմ են այս մոտեցմանը: Հենց այս հարցի շուրջ են ներքին գործերի նախարարները համաձայնության գալու հանդիպման ժամանակ, նշել է եվրոպացի դիվանագետը:

ԵՄ-ն ցանկանում է խստացնել անօրինական միգրացիայի դեմ միջոցառումները