Վենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում
14/10/2025 16:10

Վենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում

Վենեսուելան արտաքին քաղաքական ծառայության մասշտաբային վերակազմակերպման առաջին փուլի շրջանակներում փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում, այս մասին հայտարարել է Վենեսուելայի կառավարությունը։

«Որպես ռեսուրսների ռազմավարական վերաբաշխման մաս, որոշում է կայացվել Նորվեգիայի Թագավորությունում և Ավստրալիայում դեսպանատները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ, որը Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլը հրապարակել է իր Telegram ալիքում։

Ըստ հաղորդագրության՝ Վենեսուելայի արտաքին ծառայության վերափոխման նպատակը պետական ​​ռեսուրսների օպտիմալացումն է և դիվանագիտական ​​ներկայության վերասահմանումը «Գլոբալ Հարավի հետ դաշինքներն ամրապնդելու, ժողովուրդների միջև համերաշխությունը խթանելու և փոխադարձ զարգացման նպատակով ռազմավարական բնագավառներում համագործակցելու համար»։

 

Վենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում