Նոր առևտրային ճակատ՝ ծովում. ԱՄՆ-ն և Չինաստանը փոխադարձ տուրքեր են սահմանել բեռնափոխադրումների վրա
14/10/2025 12:57

Նոր առևտրային ճակատ՝ ծովում. ԱՄՆ-ն և Չինաստանը փոխադարձ տուրքեր են սահմանել բեռնափոխադրումների վրա

Հոկտեմբերի 14-ից ԱՄՆ-ն և Չինաստանը սկսում են փոխադարձ լրացուցիչ տուրքեր սահմանել ծովային բեռնափոխադրումների վրա՝ գլոբալ բեռնափոխադրումների համակարգը վերածելով նոր ռազմավարական ճակատի։

Ըստ Reuters-ի՝ Չինաստանի կառավարությունը հայտնել է, որ տուրքերը կկիրառվեն ամերիկյան պատկանելիությամբ, շահագործմամբ կամ ամերիկյան դրոշի ներքո գործող նավերի նկատմամբ՝ բացառությամբ դատարկ նավերի, որոնք ժամանում են չինական նավաշինարաններ՝ վերանորոգման նպատակով։

ԱՄՆ-ի նոր միջոցառումները, ըստ պաշտոնական ձևակերպումների, միտված են Չինաստանի ծովային գերիշխանության սահմանափակմանը և սեփական նավաշինարարության խթանմանը։ Միջազգային վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս «տուրքային պատերազմը» կարող է խաթարել գլոբալ բեռնափոխադրումների շղթաները և առաջացնել մատակարարման նոր թանկացումներ՝ ամբողջ աշխարհում։

Նոր առևտրային ճակատ՝ ծովում. ԱՄՆ-ն և Չինաստանը փոխադարձ տուրքեր են սահմանել բեռնափոխադրումների վրա