Հավանաբար Տեր Արամի հարցազրույցն է քահանաներին բերման ենթարկելու հիմք դարձել․ Փաստաբան (Տեսանյութ)
15/10/2025 13:06

Հավանաբար Տեր Արամի հարցազրույցն է քահանաներին բերման ենթարկելու հիմք դարձել․ Փաստաբան (Տեսանյութ)

Պետությունը հրաժարվում է հայտնել Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը, այժմ փորձում ենք պարզել, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հանցանք է, երբ պետության թողտվությամբ՝ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս.«Խուզարկություն է իրականացվել, խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել, որպեսզի, հավանաբար, բերվի նախաքննական մարմին, բայց մինչև այս պահը նրանից տեղեկություն չկա»։

Հարցին՝ ի՞նչն է եղել այս խուզարկությունների հիմքը՝ փաստաբանը պատասխանեց.«Հավանաբար Տեր Արամի հարցազրույցը։ Ստույգ տեղեկություն չունենք, սակայն, հաշվի առնելով, որ Արագածոտնի թեմի քահանաներն են  բերման ենթարկվում, կանխատեսելի է։ ՔԿ-ից գրություն չունենք»։

 Նա նաև հավելեց, որ ՄԻՊ-ին ահազանգել են, սակայն, մինչ այս պահն արդյունք չեն տեսել։

Հավանաբար Տեր Արամի հարցազրույցն է քահանաներին բերման ենթարկելու հիմք դարձել․ Փաստաբան (Տեսանյութ)