Արագածոտնի թեմի առաջնորդին ձերբակալել են
15/10/2025 17:53

Արագածոտնի թեմի առաջնորդին ձերբակալել են

Քննչական կոմիտեն ձերբակալել է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

Այդ մասին հայտնել է  փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա հավելել է, որ  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանքի են տանում։

«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- ընդգծել է փաստաբանը։