Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)
15/10/2025 19:32

Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)

Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ շարունակվում են մարզային մարզադահլիճների վերանորոգման աշխատաքները։  Ստեփանավանում վերաբացված արևելյան մատարվեստների մարզադահլիճ է այցելել, նոր պայմաններում սաների մարզումներին հետևել «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։

Մարզադահլիճի պայմաններին ծանոթանալուց հետո Հովհաննես Ծառուկյանը մասնակցել է նաև Վանաձորում անցկացված՝ «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» պատասխանատուների, Արևելյան մարտարվեստի ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպում-հավաքին, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվել է առողջ, ֆիզիկապես ամուր սերունդ դաստիարակելու հարցը։ Այս նպատակի իրականացման համար «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը»  նախաձեռնությամբ է հանդես եկել՝ աշնանային զորակոչից սկսած՝ զորակոչային տարիքի տղաները Արևելյան մարտարվեստի բոլոր 19 ֆեդերացիաներում մարզվելու են անվճար՝ բանակ մեկնելուց առաջ լինելու ամուր և ֆիզիկապես կոփված։

 Մանրամասները՝ տեսանյութում

Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)