ՄԻՊ-ը Մալթայում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով համաժողովին
15/10/2025 11:03

ՄԻՊ-ը Մալթայում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով համաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 15-16-ը Մալթայի Հանրապետությունում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովին։ Համաժողովը նվիրված է Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին ։

Անահիտ Մանասյանը հրավիրված է հանդես գալու որպես բանախոս «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների ժամանակներում» թեմայով առաջին պանելային քննարկմանը։

Այս կարևոր հարթակում ներկայացվում են տարբեր երկրների օմբուդսմանների արձագանքները գլոբալ մարտահրավերներին, ինչպես նաև տեղի է ունենում փորձի փոխանակում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ կառավարման խթանման ուղղությամբ ։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կներկայացնի նաև Հայաստանի փորձը. Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացման նորարարական մոտեցումներն ու առաջնահերթությունները, հատկապես՝ փոփոխությունների ու բևեռացման ժամանակաշրջաններում։

ՄԻՊ-ը Մալթայում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով համաժողովին