.jpg)
15/10/2025 15:36
Ռուսաստանը չի կատարի Վրաստանին փոխհատուցում վճարելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը․ Պեսկով
ՌԴ-ն չի կատարի ՄԻԵԴ-ի՝ Վրաստանին փոխհատուցում վճարելու մասին որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում ենք, որ դա առանձին թեմա է, առանձին էություն, որոշումը չենք կատարելու», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն կկատարի ՄԻԵԴ-ի՝ Վրաստանին փոխհատուցում վճարելու մասին որոշումը։