.jpg)
Պաղեստինի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել գործի դնել Ռաֆահ անցակետը
Պաղեստինի Ինքնավարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ պատրաստ է Գազայի կողմից գործարկել մարդասիրական օգնության առաքման համար Եգիպտոսի և Գազայի միջև գտնվող առանցքային անցակետը, հայտնում է Reuters-ը։
«Այժմ մենք պատրաստ ենք նորից սկսել աշխատանքը և մենք տեղեկացրել ենք բոլոր կողմերին, որ պատրաստ ենք ապահովել Ռաֆահի անցակետի աշխատանքը», - հայտարարել է Պաղեստինի Ինքնավարության նախագահի հատուկ պատվիրակ Մոհամմադ Շտայեն։
Իսրայելական զինուժը 2024 թվականի մայիսին իր վերահսկողության տակ է վերցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահի անցակետի պաղեստինյան կողմը, որը սահմանակից է Եգիպտոսին և որը կենտրոնական դեր է խաղում Գազայի պատերազմի ընթացքում օգնության առաքման և վիրավորների տարհանման գործում։
Անցակետը, որը կարճ ժամանակով վերաբացվել է այս տարվա փետրվարից մարտ ամիսներին, Գազայի պաղեստինցիների համար կենսական նշանակություն ունեցող օղակ է դարձել՝ կապելով նրանց արտաքին աշխարհի հետ։