.jpg)
16/10/2025 18:47
ԱԱԾ-ն տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին
Քիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Այժմ փաստաբանները փորձում են պարզել նրա գտնվելու վայրը ու հստակեցնել, թե արդյոք կա՞ վարույթ։ ՀՀ ՔԿ-ից հրաժարվում են մեկնաբանել, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել են, որ տեղեկություն չունեն։