Սպերցյանին տուգանել են
16/10/2025 19:20

Սպերցյանին տուգանել են

Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն 150 հազար ռուբլով տուգանել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի հետ տեղի ունեցած միջադեպի համար,  հայտնում է championat.com-ը։

Նդոնգը հարվածել էր Սպերցյանին և հեռացվել էր, ապա՝ որակազրկվել։  Սպերցյանը դեղին քարտ էր ստացել։

Կարգապահական կոմիտեն չի գտել ապացույց, որ Սպերցյանը Նդոնգի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանք է արել։

 

Սպերցյանին տուգանել են