Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել
16/10/2025 12:16

Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ իր երկիրը կդադարի ռուսական նավթ գնել։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ ընկերը (Մոդին – խմբ.) վստահեցրել է ինձ, որ Հնդկաստանը կդադարի Ռուսաստանից նավթ գնել։ Նա չի կարող դա անել անմիջապես. դա գործընթաց է։ Բայց այն շուտով կավարտվի», - հայտարարել է Թրամփը։

 
Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ Վաշինգտոնը դժգոհ է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի շարունակական գնումներից։ «Դա թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմը, որում արդեն կորցրել է մեկ միլիոն զինվոր», - ընդգծել է նա։

Թրամփը նաև նշել է, որ կփորձի ստիպել Չինաստանին անել նույնը։

Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել