Ինդոնեզիայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
16/10/2025 11:04

Ինդոնեզիայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Ինդոնեզիայում գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից 211 կմ արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ինդոնեզիայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել