Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի, նախատեսված տուգանքն էլ կհանվի. մանրամասներ
16/10/2025 12:59

Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի, նախատեսված տուգանքն էլ կհանվի. մանրամասներ

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ որևէ եկամուտ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել համակարգ, վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված է ու հանձնված է, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին։

Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի։

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ չներկայացնելու համար Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոց­ները։

Այս պահի դրությամբ՝ 130 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը։

Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի, նախատեսված տուգանքն էլ կհանվի. մանրամասներ