.jpg)
Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ հարուցեցին
Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրությունը հիմք ընդունելով՝ Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, թե հաղորդման առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»):
Հիշեցնենք՝ իշխանական լրատվամիջոցներով շրջանառվող ձայնագրությունը վերագրվում է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանին։ Վերջինը բողոքում է, իբրև Վեհափառը «պարտադրում է» իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։
Իշխանական ԶԼՄ-ների կողմից տարածված այս ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե։ Ավելի վաղ էլ ՀՀ գլխավոր դատախազությունից էին Aysor.am-ին հայտնել, որ ձայնագրությունը քննության առարկա կդառնա։