.jpg)
Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին ձերբակալվել են
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին։ Լրատվամիջոցներին տեղեկությունը հաստատել են կոմիտեից։
Նրանք մեղադրվում են փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջում էր Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։