.jpg)
Մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ. մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ու այլ աշխատակիցների ձերբակալությունից
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ:
Կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: