.jpg)
Իրանից Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք, որը հետագայում օգտագործվում է կարագի, թթվասերի, կաթնաշոռի արտադրության մեջ. Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.
«Առողջապահության նախարարություն, որտե՞ղ է ձեր արձագանքը․
Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք՝ Իրանից, որը հետագայում օգտագործվում է կարագի, թթվասերի, կաթնաշոռի և այլ կաթնամթերքի արտադրության մեջ։
Որոշ արտադրողներ այդ ապրանքները շուկայում վաճառում են «տեղական արտադրության» պիտակով, ինչը մոլորեցնում է սպառողին։
Ռուսաստանի վերահսկիչ մարմինները արդեն արձագանքել են՝ նշելով, որ Իրանից եկող կաթնամթերքի որակի նկատմամբ առկա են կասկածներ, և նույնիսկ պահանջել են տեսահսկողություն գործարաններում, որպեսզի վերահսկեն արտադրության ընթացքը։
Ինչ ռիսկեր են սպառնում սպառողին․
Մանրէաբանական
• Սննդային թունավորումներ
• Աղիքային վարակներ
• Բարձր ռիսկ՝ երեխաների, հղիների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող անձանց համար
Քիմիական
• Ալերգիկ ռեակցիաներ
• Լյարդի և երիկամների ախտահարումներ
• Մանրէների կայունություն հակաբիոտիկների հանդեպ
Սննդային արժեքի կորուստ
Ներմուծվող սերուցքը հաճախ լինում է վերամշակված կամ սառեցված հումք, որը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։
Արդյունքում՝ «առողջ» համարվող արտադրանքը դառնում է թերհամակարգային և սննդային արժեքով աղքատ։
Երկարաժամկետ հետևանքներ
• Քրոնիկ թունավորումներ միկրոդոզաներով
• Հակաբիոտիկային կայուն շտամների տարածում հանրային առողջապահության մակարդակով
Խնդիրը միայն առևտրային չէ, այլ՝ առողջապահական։
Սպառողն իրավունք ունի իմանալու՝ որտեղից է գալիս իր կաթը, կարագը կամ թթվասերը։
Հ․Գ․ Պահանջվում է պետական վերահսկողություն, որպեսզի առողջության գինը չդառնա անպատասխանատվությունը»։