.jpg)
17/10/2025 15:28
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդունել է աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանին (Լուսանկարներ)
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ընդունել է աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանին և նրա մարզիչ Կարեն Կարապետյանին։
Երիտասարդ ծանրամարտիկն օրեր առաջ Նորվեգիայում կայացած աշխարհի առաջնությունում տարավ փայլուն հաղթանակ և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը այս պահին, փաստացի, մոլորակի՝ գերծանր քաշային կարգում ամենաուժեղ մարդն է։