.jpg)
«Բաժակը բռնում էի, ձեռքիցս ընկնում էր»․ Վիկտորիան շարունակում է պայքարը քաղցկեղի դեմ (Տեսանյութ)
«Երբ իմացա, ասացի՝ ինչքան ինձ տրված է, այդքան էլ կապրեմ։ Միայն խնդրեցի, ասացի՝ «Աստված ջան, ցավեր չտաս, տանելուց՝ առանց ցավ, խնդրում եմ», - ասում է 53-ամյա Վիկտորիա Այվազյանը, ում մոտ 4 տարի առաջ քաղցկեղ է հայտնաբերվել։
Առաջին վիրահատությունից ու բուժումից հետո քաղցկեղը կրկնվել է, սակայն նույն ճանապարհը երկրորդ անգամ անցնելու միտքը պատճառ չի դարձել նահանջելու։
«Քիմիաթերապիաներից հետո այնքան վատ էի, որ հարազատներիս աչքերի մեջ տեսա մահի վախը։ Ես չվախեցա՝ իրենց աչքերում տեսա։ Ես մտածեցի, որ եթե վերջին օրն է, թող գոնե իրենք չտանջվեն։ Խնդրեցի, որ Աստված ինձ ցույց չտա իրենց ցավը, հարսիկս դուրս էր գալիս, լացում ու հետ էր գալիս»,- պատմում է Վիկտորիան։
Մանրամասները՝ տեսանյութում