.jpg)
Հայաստանն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար. ՄԹ դեսպան
Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր՝ միջազգային բիզնեսի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում նման կարծիք արտահայտեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Ելույթի սկզբում դեսպանը շնորհակալություն հայտնեց Վերակառուցման և զարգացման բանկին (ՎԶԵԲ) և Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ին միջոցառումը կազմակերպելու համար՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
«Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենդանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար»,-ընդգծեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։