44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան
17/10/2025 10:55

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան

Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը գրել է.

«44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը եւ ունի բարձր կազմակերպվածություն, այսօր հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական։

Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մեր մյուս եղբայրներին, եւ համատեղ ուժերով հնարավորություն կստեղծենք բոլորի համար, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում մարզումները շարունակելու եւ բազմաթիվ խնդիրների լուծում տալու համար։

Շնորհավորում եմ քեզ, եղբա՛յր, մաղթում՝ արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն։

Մենք միշտ ձեր կողքին ենք»։

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան