72 երկրների շարքում Հայաստանի պարածանրամարտի հավաքականը գրավել է պատվավոր 3-րդ տեղը
17/10/2025 18:22

72 երկրների շարքում Հայաստանի պարածանրամարտի հավաքականը գրավել է պատվավոր 3-րդ տեղը

Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությունից Հայաստանի պարածանրամարտի հավաքականը վերադարձել է 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

Մրցաշարի ընթացքում հայ մարզիկները սահմանել են նաև  աշխարհի՝ 4 և Եվրոպայի՝  7  ռեկորդ, իսկ թիմային հաշվարկում՝ 72 երկրների շարքում, Հայաստանը գրավել է պատվավոր 3-րդ տեղը։

1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած երկրների մարզիկների թիվը 50-ից ավելի է եղել, մինչդեռ Հայաստանի թիմը մասնակցել է համեմատաբար փոքր  կազմով։

 

72 երկրների շարքում Հայաստանի պարածանրամարտի հավաքականը գրավել է պատվավոր 3-րդ տեղը