ՀԷՑ-ի հարցով կառավարության քայլերը ծանր գին են արժենալու Հայաստանի համար․ միջանկյալ ակտը չկատարելով՝ էապես ծանրացրին սպասվող վճիռը․ Արամ Օրբելյան (Տեսանյութ)
17/10/2025 22:15

ՀԷՑ-ի հարցով կառավարության քայլերը ծանր գին են արժենալու Հայաստանի համար․ միջանկյալ ակտը չկատարելով՝ էապես ծանրացրին սպասվող վճիռը․ Արամ Օրբելյան (Տեսանյութ)

«Կառավարությունը ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի էլեկտրական ցանցի հայցից պաշտպանվելու համար։ Մինչդեռ, իհարկե, կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Եթե կատարվեր այդ միջանկյալ ակտը, Ռոմանոս Պետրոսյանի գործառույթները կասեցվեին, չմիջամտեին ՀԷՑ-ի գործունեությանը, արդյունքում վնասը լինելու էր զրո, չկատարելով՝ էապես ծանրացրին»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

«Ունենք իրավիճակ, երբ ուղղակիորեն միջամտում են բիզնեսի գործերին, Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչները սպառնում են մարդկանց աշխատանքից ազատել, այսինքն՝ ստեղծվել է իրավիճակ, որ գործ ունենք ոչ թե իրավունքի գերակայության հետ, այլ՝ անձի անսահմանափակ լիազորությունների, ինչն ակնհայտորեն հանցագործություն է։ Այդ հանցագործությանը որքան հնարավոր է՝ շատ մարդու են ներգրավում․ սա լրջագույն մարտահրավեր է ստեղծում պետական ապարատի համար։ Դասական առումով «Անասնաֆերմա»-ի հետ գործ ունենք, մեծ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
ՀԷՑ-ի հարցով կառավարության քայլերը ծանր գին են արժենալու Հայաստանի համար․ միջանկյալ ակտը չկատարելով՝ էապես ծանրացրին սպասվող վճիռը․ Արամ Օրբելյան (Տեսանյութ)