ՔՊ-ն մեր զավակների պահած տարածքներն անգամ տեր լինելու կարողություն չունեցավ, իսկ հիմա փորձում են կեղծ խաղաղության օրակարգով պահել իշխանությունը. Խաչիկ Մանուկյան
19/10/2025 15:00

ՔՊ-ն մեր զավակների պահած տարածքներն անգամ տեր լինելու կարողություն չունեցավ, իսկ հիմա փորձում են կեղծ խաղաղության օրակարգով պահել իշխանությունը. Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով գործող իշխանության տարիներին Էջմիածնում իրականացված գործունեությանը, ընդգծում է, որ ՔՊ-ի կառավարման տարիները կարելի է բնութագրել մեկ բառով՝ թալան։

«Այսօր Էջմիածնի արդեն նախկին ՔՊ-ական քաղաքապետին դատում են, բայց նա պարզապես տեսել է, որ բոլորը թալանում են, և ինքն էլ է նույնը արել։ Ամբողջ թիմը թալանով էր զբաղված։ Տեսնում ենք, թե ինչպես են ազուտակով տենդերները շահում։ Որտեղ փող կար, ՔՊ-ականները, ինչպես ճանճը՝ կեղտի վրա, հավաքվում էին ամբողջ թիմով ու կլլում ամեն ինչ»,– ասում է Մանուկյանը։

Նա ընդգծում է, որ գործող իշխանությունն անկարող է նույնիսկ այն տարածքների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու, որոնք պաշտպանվել են մեր զինվորների կյանքի գնով․
«Նրանք անկարողներ են, մեր զավակների պահած տարածները անգամ տեր լինելու կարողությունը չունեցան։ Հիմա փորձում են դա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց։ Սա կեղծ օրակարգ է։ Մենք պետք է մեր բնակիչներին ցույց տանք իրական պատկերը, որովհետև անտարբերությունը ամենամեծ չարիք է։ Եթե թույլ տանք, որ ՔՊ-ն նորից իր ոտքը հաստատի, վստահ եղեք՝ հերթական նահանջն է լինելու»։

ՔՊ-ն մեր զավակների պահած տարածքներն անգամ տեր լինելու կարողություն չունեցավ, իսկ հիմա փորձում են կեղծ խաղաղության օրակարգով պահել իշխանությունը. Խաչիկ Մանուկյան