Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ (Տեսանյութ)
19/10/2025 16:25

Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Այս մասին տեսանյութով հայտնել է փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով գտնվելու է Սուրբ Աթոռում։

Նա Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի է ունեցել Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:
 

Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ (Տեսանյութ)