Արցախցի երեխաների աչքերում այդ փայլը, լույսը տեսնելով՝ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է. Խաչիկ Մանուկյան
19/10/2025 15:20

Արցախցի երեխաների աչքերում այդ փայլը, լույսը տեսնելով՝ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է. Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյան առաջնային խնդիրներից է համարում արցախցիների հարցը։

 «Առաջինը նրանց կեցության վայրը ստեղծելու խնդիրն է։ Ես պետք է կարողանամ ապահովել նրանց ինտեգրումը իմ քաղաքի հետ՝ նրանց, ովքեր ապրում են Էջմիածնում, որպեսզի լինեն լիարժեք էջմիածինցիներ, Խոյ համայնքի բնակիչներ։ Այսինքն՝ մեր խոշարացված էջմիածին համայնքը նրանց պետք է ցույց տա իր սերն ու ջերմությունը»,-ասում է նա։

Համայնքի ղեկավարի թեկնածուն մի դրվագ է հիշում. «Իմ տան անմիջապես հարևանությամբ արցախցիներ են ապրում և ես իմ տղայի հետ որոշեցի նրանց Ամանորը զարդարեմ։ Մենք պատրաստել էինք ամանորյա նվերների տոպրակները և երբ մենք լավ իմաստով ներխուժեցինք նրանց տուն և դրանք երեխաներին նվիրեցինք, ես տեսա, որ նրանց աչքերը դեռ չէին փայլում։ Այնտեղ 4 երեխաներ էին ապրում։ Երբ ես հարցրեցի՝ ձեզ ինչ է հարկավոր, արդեն համարձակություն ունենալով՝ ասացին տոնածառ, և ես Վաչագանի տոնածառը նվիրեցի իրենց։ Իրենց աչքերում այդ փայլը, լուսը տեսնելով՝ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է»։