Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», ոտնձգություններ է կատարում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի նկատմամբ․ ՀԿԿ
20/10/2025 17:00

Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», ոտնձգություններ է կատարում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի նկատմամբ․ ՀԿԿ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Գյումրու քաղաքապետարանում ծավալվող դեպքերի վերաբերյալ․

«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Գյումրի քաղաքի քաղաքապետարան անօրեն կերպով  ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։

Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:

Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությունները հետևել են  հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել  հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը»։

Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», ոտնձգություններ է կատարում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի նկատմամբ․ ՀԿԿ