.jpg)
20/10/2025 10:33
Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում քրեական վարույթի շրջանակներում, Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կա՞ն արդյոք ձերբակալվածներ՝ կոմիտեից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն։
Ըստ ABC Media-ի՝ ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Ղուկասյանի օգնականը լրատվամիջոցին հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։