Պուտինի այցը Եվրոպա անցանկալի է. Կալլաս
20/10/2025 12:20

Պուտինի այցը Եվրոպա անցանկալի է. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև Հունգարիայում նախատեսված հանդիպման վերաբերյալ։

 Կալասը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահի այցը ցանկացած եվրոպական երկիր անցանկալի է։
 
«Ինչ վերաբերում է Բուդապեշտին, ապա ոչ, դա լավ չէ։ Իսկապես, տհաճ է տեսնել, թե ինչպես է ՄՔԴ-ի կողմից ձերբակալման օրդերի տակ գտնվող անձն այցելում եվրոպական երկիր», - նշել է Կալլասը։

ԵՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն բավարար ազդեցություն ունի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար և վստահություն է հայտնել, որ այդ ճնշումը կարող է Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերել։

Պուտինի այցը Եվրոպա անցանկալի է. Կալլաս