.jpg)
Մակրոնը խոստացել է գտնել Լուվրից գողացված իրերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Փարիզի հայտնի Լուվրի թանգարանից արվեստի գործերի գողության դեպքին՝ խոստանալով, որ դրանք անպայման վերադարձվելու են, իսկ մեղավորները կանգնելու են դատարանի առաջ։
«Լուվրում գողությունը հարձակում է այն ժառանգության վրա, որը մեզ համար այդքան թանկ է, քանի որ մեր պատմությունն է։ Մենք կվերադարձնենք արվեստի գործերը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Դրա համար արվում է հնարավոր ամեն բան՝ Փարիզի դատախազության ղեկավարությամբ»,- X-ում գրել է Մակրոնը։