.jpg)
Պուտինի այցը ԵՄ իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն հանգեցնի հրադադարի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է այցելի Եվրոպա միայն Ուկրաինայում անվերապահ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու դեպքում, գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ շուտով Բուդապեշտում կհանդիպի Պուտինի հետ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու համար։
«ԱՄՆ իշխանությունների համար օգտակար է կարծիքներ փոխանակել՝ ռուսական իշխանությունների հետ երկխոսությանը հետևելու համար։ Սակայն Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված այցը Եվրոպական միություն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն հանգեցնի Ուկրաինայում անհապաղ և անվերապահ հրադադարի», - հայտարարել է Բարոն։