Հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները
20/10/2025 11:55

Հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կողմերը հանդիպել են Եվրամիության արտաքին կապերի հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» նիստի շրջանակներում։

Հավելենք, որ հոկտեմբերի 20-ին նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգում է գտնվելու նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները