Վարդան Ղուկասյանը կալանավորվեց
21/10/2025 10:22

Վարդան Ղուկասյանը կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք՝  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում երեկ Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ձերբակալվել է 23 անձ։

Վարդան Ղուկասյանը կալանավորվեց