Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
21/10/2025 13:33

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ