Պուտինի և Թրամփի բուդապեշտյան հանդիպումը հստակ ուղերձ է կրում եվրոպական երկրների համար
21/10/2025 13:03

Պուտինի և Թրամփի բուդապեշտյան հանդիպումը հստակ ուղերձ է կրում եվրոպական երկրների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում  հանդիպումը հստակ ուղերձ է կրում եվրոպական երկրների համար, գրում է խորվաթական Advance հրատարակությունը։

«Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պարզապես բանակցությունների ևս մեկ փուլ չէ, այլ փորձություն այն բանի, թե որքանով է եվրոպական մայրցամաքը պատրաստ ընդունել, որ զինված հակամարտությունը չի կարող ավարտվել առանց Վաշինգտոնի և Մոսկվայի ուղղակի համաձայնության։ 

Ավելի կարևոր է, որ բանակցությունների սեղանի շուրջը ոչ ոք չի լինի Կիևից կամ Բրյուսելից։ Սա միայն արարողակարգային ձևականությունների հարց չէ։ Ոչ, սա ուղերձ է, որ զինված հակամարտության ապագան կորոշեն այն երկու տերությունները, որոնք այս պատմության մեջ ունեն բացառիկ միջոցներ՝ դիմակայությունը շարունակելու կամ ավարտելու համար», - նշվում է հոդվածում։

Պուտինի և Թրամփի բուդապեշտյան հանդիպումը հստակ ուղերձ է կրում եվրոպական երկրների համար