Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր. Լուկաշենկոն ցավակցել է Գագիկ Ծառուկյանին
21/10/2025 15:38

Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր. Լուկաշենկոն ցավակցել է Գագիկ Ծառուկյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է.

«Այս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներից, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է․

«Հարգելի՛ Գագիկ Կոլյայի,

Ընդունեք խորին ցավակցությունս Ձեր հոր՝ Կոլյա Ծառուկյանի մահվան կապակցությամբ: Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր, Հայաստանի Հանրապետության նշանակալի հասարակական գործիչ։ Նա պատկանում էր այն մարդկանց սերնդին, որոնք մեր ժողովուրդների մտքերն ու սրտերը կապում էին հավերժական բարեկամությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարազատի հոգին խաղաղություն է գտել։ Նա ապրել է արժանապատիվ կյանք և դաստիարակել հրաշալի որդի։ Նրա լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս դժվարին պահին Ձեզ հետ կիսում եմ ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում:

Հարգանքով՝ Ալեքսանդր Լուկաշենկո»:

Ծառուկյան ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում զորակցության և ծանր կորստի վիշտը կիսող բոլոր հաղորդագրությունների համար»:

Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր. Լուկաշենկոն ցավակցել է Գագիկ Ծառուկյանին