.jpg)
21/10/2025 19:39
Փաշինյանին Թբիլիսիում դիմավորել է Բոճորիշվիլին
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը»։

