Պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը բարձր է գնահատվել (Տեսանյութ)
21/10/2025 13:44

Պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը բարձր է գնահատվել (Տեսանյութ)

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: 

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը բարձր է գնահատվել (Տեսանյութ)