Այն, որ վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ես կասկած անգամ չունեմ. Խաչիկ Մանուկյան (Տեսանյութ)
22/10/2025 14:40

Այն, որ վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ես կասկած անգամ չունեմ. Խաչիկ Մանուկյան (Տեսանյութ)

Այսօրվանից մեկնարկում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։

 «Հայրենիք» կուսակցությունը ևս մասնակցում է ընտրություններին։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։

«Ես ուզում եմ, որ վաղարշապատցին Խոյ համայնքի հետ հաղթի, իր ինքնությունը պահպանի և  աշխարհին ցույց տա, որ մենք հայոց արժեհամակարգի կրողն ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հարցին՝ եթե ընտրվի համայնքապետ, իշխանությունն ինչպե՞ս կվարվի իր հետ, հաշվի առնելով ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ վերաբերմունքն ու գործողությունները՝ Մանուկյանը պատասխանեց.

«Չարությամբ եկողները չարությամբ կպատասխանեն։ Երբևէ որևէ բանից չեմ նահանջել։ Ասեմ՝ այսօրվա իմ արշավը մեկնարկել եմ «Եռաբլուրից»։  Ես «Եռաբլուրի» քաջերի զինվորն եմ, բոլոր այն «դուխով փալասները», ովքեր կփորձեն չար գործողություններ անել, «կփալասվեն» հայ ժողովրդի ոտքերի տակ»։

Անդրադառնալով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների չարաշահմանը՝ Մանուկյանը նշեց.«Դրանով պետք է զբաղվի իրավական համակարգը, ես դրա մասին չեմ կարող կարծիք հայտնել։ Այն, որ վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ես կասկած անգամ չունեմ։  Ես կուզենայի չարության ռեսուրսները չկիրառեն և այնպես չանեն, որ մեր ժողովուրդը վերջնականապես  հիասթափվի  բոլոր նրանցից, ովքեր այսօր երկրում ստանձնել են իշխանության ղեկը»։

Մանուկյանը վաղարշապատցիներին խոստանում է լուծել սոցիալական խնդիրները՝ հնարավորինս արագ.«Դա պետք է արվի միասին, ես չեմ ասում, որ դա միայն համայնքապետը պետք է լուծի։ Գյուղական համայնքներ այցելեցի և հասկացա, որ գյուղերը պետք է ունենան գյուղատնտեսներ, անասնաբույժներ, խորհրդատուներ, որոնք բիզնեսը կկարողանան ծրագրել, որպեսզի գյուղացին ֆինանսական կորուստներ չունենա։

Արցախահայերին էլ պետք է աջակցենք, որոնք մեծագույն խնդրի առաջ են կանգնած։ Ինտեգրումը պետք է կազմակերպել, որպեսզի իրենց սեփական հողի վրա զգան՝ չբացառելով Արցախ վերադարձը»։

Այն, որ վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ես կասկած անգամ չունեմ. Խաչիկ Մանուկյան (Տեսանյութ)