.jpg)
22/10/2025 12:13
102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը
102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուրի» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։
Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։