Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցրին
22/10/2025 19:14

Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցրին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են, այսօր հայտնել ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ասել է Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ նշված բուհի ռեկտորին ու պրոռեկտորին մեղադրում են  առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ:

Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցրին