Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է
23/10/2025 09:00

Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է

2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

Հայտնում են «Մեր ձևով» շարժումից։

Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ միջամտելու հոդվածներով։

Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է