.jpg)
23/10/2025 14:30
Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։