ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան
23/10/2025 13:05

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան

ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների դեսպաններից բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը կայցելի Ադրբեջան, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելել են Հայաստան։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարական կայունությանը և Հայաստանի ու դաշինքի միջև գործընկերությանը վերաբերող հարցեր։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան