.jpg)
23/10/2025 11:40
Մոսկվան և Կիևը պետք է իմաստուն գործեն՝ հակամարտությունը կարգավորելու հարցում. Թրամփ
Մոսկվան և Կիևը պետք է իմաստություն և պրագմատիզմ ցուցաբերեն ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես ասում են՝ տանգո պարելու համար երկու մարդ է պետք», - ընդգծել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները երկար չեն մնա ուժի մեջ։